Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, եթե չկատարվի՝ միջոցներ եմ ձեռնարկելու․ Փաշինյանը զայրացավ
Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Այսօրվա կառավարության նիստում 2020 -ի պետական բյուջեի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը բարկացավ, երբ պարզվեց, որ իր հանձնարարականը չի կատարվել:
«Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկոմ: Հանձնարարականը, որ տրվում է, պետք է կատարվի, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել: Բանավոր խոսակցությունները դադարեցրեք: Այսպես չի լինի: Ես քանի անգամ զգուշացնում: Աա էլ արդեն երկրորդ անգամն է: Ես ստիպված հրապարակային եմ իմ հանձնարարականներին անդրադառնում: Այլևս նման բան չկրկնվի: Եթե կրկնվեց, ես միջոցներ եմ ձեռնակելու»,-հայտարարեց Փաշինյանը: