չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Հալեպի հայ համայնքին պատկանող մանկատանը և սիրիացի մանուկներին մարդասիրական օգնություն է տրվել

Հալեպի հայ համայնքին պատկանող մանկատանը և սիրիացի մանուկներին մարդասիրական օգնություն է տրվել

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մարդասիրական առաքելության ներկայացուցիչ պարոն Արկադի Տոնոյանի կողմից փետրվարին իրականացվել են մի շարք հանդիպումներ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը: Մասնավորապես, Հալեպում` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, տեղի է ունեցել հանդիպում Սիրիայում ՄԱԿ-ի ռեզիդենտ-կոորդինատոր պարոն Իմրան Ռիզայի և Սիրիայում ՄԱԿ-ի ծրագրերի համակարգման գրասենյակի ղեկավար՝ տիկին Հելի Ուսիկյանի հետ: Հանդիպմանը ներկա էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս պարոն Արմեն Սարգսյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել մարդասիրական խմբի կազմում ընդգրկված ականազերծողների և ՄԱԿ-ի Ականազերծման հետ կապված գործողությունների ծառայության Սիրիայի գրասենյակի միջև ներկայիս և հետագա համագործակցության իրավական և տեխնիկական հնարավորությունները: Նաև տեղի են ունեցել հանդիպումներ ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացման Հալեպի գրասենյակի ղեկավար կազմի, ինչպես նաև Սիրիայում ՄԱԿ-ի անվտանգության գրասենյակի ղեկավար կազմի հետ:

 
 

ՀՀ մարդասիրական առաքելություն իրականացնող խմբի 4-րդ հերթափոխի սակրավորները ս.թ. փետրվարի 7-ից ականազերծել են 3853 քառակուսի մետր ականապատ տարածք, որի ժամանակ հայտնաբերվել է 6 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ: 4-րդ հերթափոխի բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել թվով 608 տեղաբնակների, մասնավորապես` թերապևտ 119, վիրաբույժ 45, կնախտաբան 118, մանկաբույժ-վարակաբան 273, ատամնաբույժ 15, նեվրոլոգ 38: ՀՀ մարդասիրական առաքելությունը 2019 թվականի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր թվով 10722 հիվանդների:

 

Միևնույն ժամանակ, Հալեպի բուժհաստատություններ են փոխանցվել մեծ քանակությամբ դեղորայք և բժշկական պարագաներ, իսկ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը տրվել է հայ համայնքին պատկանող մանկատանը և տեղի սիրիացի մանուկներին:

 

  • Կիսվել: