երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Գյումրիում վերականգնվում է «Բարեկամություն» այգին

Գյումրիում վերականգնվում է «Բարեկամություն» այգին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակներում Գյումրիում այսօր մեկնարկեցին «Բարեկամություն» զբոսայգու վերականգնման աշխատանքները: Այն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում:

Միջոցառմանը ներկա էին «Ավրորայի» եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը, Նիկոլա Ազնավուրը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը, այլ պաշտոնյաներ:

Զբոսայգու շինարարության մեկնարկի արարողության ժամանակ Նիկոլա Ազնավուրն ասաց. «Իմ հայրը մասնակցում էր բարեգործական ծրագրերին դեռ 1988 թվականի երկրաշարժից հետո։ Կա որոշակի առաջընթաց, բայց դեռ շատ անելիքներ ունենք։ Այդ իսկ պատճառով «Ազնավուր» հիմնադրամը առանց վարկյան իսկ կասկածելու միավորեց ուժերը «IDEA» հիմնադրամի հետ։ Այս տեղը շուտով կդառնա զբոսանքի ժամանակակից վայր»։

Ինչպես նշեց Ռ. Վարդանյանը՝ այգու շինարարության համար նախատեսված է երկու տարի ժամանակ:

  • Կիսվել: