երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է

Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է

Գյումրիից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան «Պոբեդա» ավիաընկերության չվերթը հետաձգվել է Մոսկվայում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։

Տեղեկությունը հրապարակված է օդանավակայանի առցանց ցուցատախտակում։

Չվերթը հետաձգվել է 4 ժամ 20 րոպեով․ ինքնաթիռի մեկնումը նախատեսված էր ժամը 07:00-ին, իսկ այժմ սպասվող մեկնելու ժամը 11:20-ն է։

  • Կիսվել: