Գյումրեցի 43-ամյա կնոջ մահվան գործով կալանավորված երիտասարդը չի ընդունում մեղադրանքը
Գյումրիում 43-ամյա կնոջ դաժան ծեծի հետևանքով մահվան գործով կալանավորված 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից: Պողոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ։
Պողոսյանը մեղադրվում է մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին և նրա անչափահաս դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ: 43-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել էր: Աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, նա կարողանում է խոսել:
Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը և կալանավորել Դավիթ Պողոսյանին: