Գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը
Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության փորձի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 179, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 66, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 62 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 49 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 27 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 12 մարդ»,- ասված է հաղորդագրությունում: