չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը․ ԿԳՄՍ նախարարություն

Գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջը․ ԿԳՄՍ նախարարություն

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am։

«Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am:

Օգտագործեք հարթակում տեղադրված առցանց ռեսուրսները և գործիքները, որոնք անընդհատ կթարմացվեն»,- մասնավորապես ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: