ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետը՝ ծննդատների փակման մասին

Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետը՝ ծննդատների փակման մասին

Երեկ հեռուստատեսություններից մեկով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից, որտեղ հարցազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից: Այսoր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատմեց տեսած ռեպորտաժը։

«Ծննդկանը Ոսկեպարից եկել է Աչաջրի ծննդատուն, որը ըստ չափանիշների գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն հմապատասխանում առկա չափանիշներին: Ուրեմն Ոսկեպարը նոյեմբերյանից գտնվում է 19 կմ հեռավորության վրա և Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են առողջապահության նախարարությունից, շատ լավ վիճակում է, տեխնիկապես հագեցված: Աչաջուր գյուղը գտնվում է Ոսկեպարից 25,7 կմ հեռավորության վրա է: Այսինքն Նոյեմբերյանը և նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջրից: Էլ չեմ ասում, որ Աչաջուրը Իջևանից հեռու է 34,3 կմ: Հիմա հարց. Ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել: Սա ասում եմ ցույց տալու համար, որ երբեմն հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս փաստը ցույց է տալիս, որ գործ ունեն պարզ մանիպուլյացիայի հետ. «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվականի: Փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»։

  • Կիսվել: