կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Գորիսում քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել, և էլեկտրահաղորդման լարեր պոկվել

Գորիսում քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել, և էլեկտրահաղորդման լարեր պոկվել

Գորիս համայնքում սաստիկ քամի է: Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել։ Քամին շարունակվում է, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Խնդրում ենք բնակիչներին՝
- Զգուշություն ցուցաբերել ծառերի տակ կայանված մեքենաների հարցում
- Հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: