Գնալ աշխատանքի, թե ոչ՝ իհարկե, գնալ. Փաշինյան
20 հոգուց ավել զանգվածային միջոցառումներ՝ հարսանիքներ, հուղարկավորություններ և այլն, չանել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր եզրափակիչ ելույթում:
Նա նշեց, որ հնարավորության դեպքում պետք է աշխատել տնից:
«Գնալ աշխատանքի, թե ոչ՝ իհարկե, գնալ»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում արդեն կա կորոնավիրուսի 45 հաստատված դեպք: