Գավառում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. Mercedes-ն էլ բախվել է ծառին, կա վիրավոր
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 15:45-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Հացառատ թաղամասի բնակիչ, 33-ամյա Ահարոն Բալաբեկյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍN 373 համարանիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 32-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 88 NC 988 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 31-ամյա Ռ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: