երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Գավառի բնակչի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. մարզպետ

Գավառի բնակչի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ. ուրախ եմ տեղեկացնել, որ Գավառի մեր բնակիչը անցավ կորոնավիրուսի հետազոտման թեստը, և արձանագրվեց բացասական արդյունք։

Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։ Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ»։

  • Կիսվել: