կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց

Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ ՀՀ-ում ֆունկցիոնալության գնահատման համակարգին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով:

Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել գնահատող հանձնաժողովի մասնագիտական կազմի հստակ և վերահսկելի ձևավորումը՝ սահմանելով, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել միայն ռեեստրում ընդգրկված մասնագետներ:

Առաջարկվում է սահմանել, որ ֆունկցիոնալության գնահատման դիմումները ներկայացվում են բացառապես առցանց եղանակով՝ հաշվի առնելով, որ համակարգը ամբողջությամբ թվայնացված է՝ դիմումի մուտքագրումից մինչև որոշման կայացում։

Միևնույն ժամանակ, առաջարկվում է սահմանել, որ քաղաքացին կարող է մուտքագրել դիմումը առցանց՝ https://e-disability.am/user-application հղումով, իսկ առցանց դիմում լրացնելու դժվարության դեպքում կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, որտեղ նրան կտրամադրվի անհրաժեշտ աջակցություն դիմումի էլեկտրոնային լրացման համար:

 

  • Կիսվել: