կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունն իրականացվելու է նախնական գրանցման դեպքում

Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունն իրականացվելու է նախնական գրանցման դեպքում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։

Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]` նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։

Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված շուրջօրյա թեժ գծից. (+33) 753380239։

Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ»:

 
 
 
 
 

  • Կիսվել: