շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։

Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։

 

  • Կիսվել: