ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express

Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express

Կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը կարող է նշանակվել ու օգտագործվել։ Այս մասին հրամանը հաստատվեց նախօրեին։ Այս մասին գրում է L’express-ը։

Հիդրօքսիքլորոքինի օգտագործումը պաշտպանող, Մարսելի համալսարանական հիվանդանոցի  պրոֆեսոր Դիդիե Ռաուլտը, որը հետազոտություն էր կատարել 24 հիվանդների մասնակցությամբ ու պարզել դեղամիջոցի օգտակարությունը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանին՝ «լսելու համար»։

 

Հրամանագրով արգելվում է նաև Ֆրանսիայում արտադրվող Plaquenil դեղամիջոցի, որը արևտրային անվանում է, արտահանումը։ Նշենք, որ ի սկզբանե քլորոքինն օգտագործվում է մալարիայի բուժման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

  • Կիսվել: