Ֆեյսբուքի աշխատանքների խափանում է տեղի ունեցել
Facebook սոցիալական ցանցի աշխատանքներն այսօր առավոտյան մի քանի երկրներում խափանվել են, փաստում են Downdetector կայքի տվյալները:
Փոխանցվում է, որ Հայաստանում խափանումներ նկատվել են առավոտյան 06:20 րոպեից հետո:
Մի շարք երկրներում սոցիալական ցացը դեռևս շարունակում է խափանումներով աշխատել:
Օգտատերերի մեծ մասը բողոքում է լրահոսի աշխատանքի խափանումից, որոշ մասը՝ կայքի ամբողջական խափանումից, մի մասն էլ նշում է, որ դժվարությունն է ունեցել իր ֆեյսբուքյան էջ մուտք գործելիս:
Այս նյութը հասանելի է նաևРусский