երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
«Ֆայրբերդ»-ի գործարանում վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է

«Ֆայրբերդ»-ի գործարանում վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է

Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ բնակավայրում գործող «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում արդեն «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում  Երևանի բնակիչ 56-ամյա Վաչագան Ա․-ի կողմից շահագործվող վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Ա․-ն աշխատանքներ կատարելու ընթացքում վայր է ընկել և մահացել։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գործարանում՝ որպես բանվոր։

  • Կիսվել: