Եվս 7 թեստի արդյունքը դրական է, ընդհանուր թիվը՝ 52. Արսեն Թորոսյան
Մենք ևս 50 թեստ քիչ առաջ վերջացրեցինք, այսօր ընդհանուր առմաբ 105 թեստ ենք արել, և բացի այն թվերից, որ հրապարակեցինք, ևս 7-ի արդյունքներ դրական են: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտաարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց. «Շտապելով ասեմ, որ դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչ այս պահը, նրանք արդեն հինգ օր է ՝ մեկուսացված են, և այլոց վարակելու հավանականությունը փոքր է:
Ջերմությունից ու թոքաբորբից բացի՝ մնացած բոլոր դեպքերում նույնիսկ սիմպտոմ չունենք, բայց սա չի նշանակում, որ կանխարգելիչ միջոցառում չպիտի ձեռնարկենք: Նրանց մասով ինդիվիդուալ որոշումներ կկայացնենք, արդեն իսկ մեկուսացվածներից են նրանք:
Կան նաև նոր դեպքեր, որոնցից մի մասը երեկ հայտնաբերված դեպքերի հետ է կապված, և կան մի շարք նոր դեպքեր, որոն համաճարակաբանական հետաքննությունն ըւնթացքի մեջ է, փորձում ենք պարզել աղբյուրը և թե ինչ շփման շրջանակ են ունեցել»:
Նախարարաը ևս մեկ անգամ կոչ արեց սոցիալական հեռավորություն կիրառել, օդափոխել սենյակները, դիմակ կրել, ձեռքով չբարևել ու չհամբուրվել, տարեցների ու քրոնիկ հիվանդություն ունեցողների հանդեպ ուշադիր լինել և այլն:
Նա նաև խնդրեց ու կոչ արեց պահպանել կանոնները մեծաթիվ հավաքների առումով: