շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր անդամները նվաճեցին բրոնզե մեդալներ

Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում Հայաստանի թիմի բոլոր անդամները նվաճեցին բրոնզե մեդալներ

Քիչ առաջ Կոսովոյում ամփոփվեց Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադան։ Օլիմպիադային առաջին անգամ մասնակցեց Հայաստանի թիմը։

Մեր աղջիկները փայլուն հանդես եկան և թիմի բոլոր անդամները նվաճեցին բրոնզե մեդալներ.

Նարե Սմբատյան, ֆիզմաթ դպրոց,

Մանե Երիցյան, ֆիզմաթ դպրոց,

Քրիստինա Հայրապետյան, «Քվանտ» վարժարան,

Արփի Պրազյան, ֆիզմաթ դպրոց։

Թիմը ղեկավարեցին Նարեկ Մկրտումյան ու Vachagan Dilanyan -ը։ Սա աղջիկների երկարատև աշխատանքի արդյունքն է։ «Քառակուսի» հիմնադրամն էլ իր հերթին 1.5 տարի լծված էր այս արդյունքին հասնելուն՝ կազմակերպելով օլիմպիական խմբակներ, լրացուցիչ պարապմունքներ և հոգալով օլիմպիադայի մասնակցության բոլոր ծախսերը։

  • Կիսվել: