Եթե «Սանիթեք»-ը դիմի արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Հայկ Մարության
Եթե «Սանիթեք» ընկերությունն, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: նրա խոսքով` որևէ մտավախություն չունեն` կապված արբիտրաժի հետ
Հարցին` միտումնավո՞ր էր «Սանիթեքին» դուրս մղելը, քաղաքապետը պատասխանեց. «Միտումնավո՞ր, չե՞ք տեսել`ինչ էր կատարվում քաղաքում: Այս ամբողջ ընթացքում թիմն աշխատել է, պատրաստվել նրան, որպեսզի ճիշտ լինեն բոլոր փաստաթղթերը, դրա համար պետք էր երկար և մանրակրկիտ աշխատանք»:
Քաղաքապետը հավելեց. «Աղբահանությունը, որ բերել ենք այս մակարդակին, էլ ավելի է լավանալու, որովհետև այս պահին փոփոխված է 4000 աղբաման, իսկ նախատեսվում է փոփոխել 9000-ը, այս պահին աշխատում է 34 մեքենա, նախատեսվում է, որ պետք է աշխատեն 54-ը: Այս պահին աղբահանությունը գնահատում եմ դրական, բայց ոչ վերջնական: Այն, ինչ ես պատկերացնում եմ, այս պահին չկա»: