Եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու. Փաշինյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել է, որ հանրապետությունում սննդամթերքի պակասության խնդիր չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ զեկուցվել է, որ եթե նույնիսկ մեկ ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդամթերքի պակասություն չի զգացվելու։
Փաշինյանը նշեց նաև, որ մեկ ամիս ներկրում չունենալու հետ կապված սցենար չկա, միաժամանակ նա հավելեց, որ չնայած բոլոր սահմանափակումներին՝ առնվազն հիմնական ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնափոխադրումները պահպանվում են։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 քաղաքացի: