ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում․ ավտոբուսի վարորդների զրույցից նոր ձայնագրություն

Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում․ ավտոբուսի վարորդների զրույցից նոր ձայնագրություն

Համացանցում նոր ձայնագրություններ են տարածվել ավտոբուսի վարորդների զրույցից։ «Եթե մի հոգի էլ գումարը չի մուծում, չեք քշում, իջնում ծխում եք»,-ձայնագրության մեջ ասել է նրանցից մեկը։

«Եթե մի հոգի էլ անտարբեր անցնի, շատ խիստ է դրված էս հարցը, նրա հետ մի վայրկյան էլ չկա աշխատելու»,-նշել է նա։

Վարորդները նաև խոսել են այն մասին, որ ճանապարհները սառած են, իրենք չեն կարողանում քշել։ Ձայնագրության մեջ  հորդորել են նման դեպքերում ևս չքշել․ «Հանկարծ  ավտո չջարդվի, վթար չլինի»։

 

  • Կիսվել: