երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Եթե ինքնամեկուսացման ցուցում ունեցողը մենակ է ապրում, ո՞վ է հաց առնելու նրա համար, ոստիկանությո՞ւնը. Մարուքյան

Եթե ինքնամեկուսացման ցուցում ունեցողը մենակ է ապրում, ո՞վ է հաց առնելու նրա համար, ոստիկանությո՞ւնը. Մարուքյան

Ասում եք՝ պարետատունը կասի, թե ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի, թե ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ։ Մենք օրենք ենք ընդունում մինչեւ 5 տարի ազատազրկման սանկցիայով, եւ չենք կարող նման բազմաթիվ հարցերի տեղ թողնել։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը;

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

Նա նշեց. «Եթե մարդը մենակ է ապրում եւ ինքնամեկուսանալու ցուցում կա, ով է հաց առնելու իր համար, ոստիկանությունը հաց է առնելու, բերի տա իրե՞ն։ Կամ ի՞նչ է նշանակում զանգվածային հիվանդանցել, դա քանի հոգու մասին է խոսքը»

Պատգամավորը հավելեց նաեւ, որ այս օրենքը չպետք է բանեցվի եւ դառնա մահանա տարբեր մամուլի միջոցներից տարբեր նյութեր հանելու համար. «Այն պետք է վերաբերվի միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությանը, ինչը եթե ճիտն ասեմ, չեմ էլ նկատել»։

Հիշեցնենք, որ փաթեթն առաջին ընթերցմամբ միափայն ընդունվեց, իսկ քննարկումն ԱԺ-ում կշարունակվի երկուշաբթի օրը:

  • Կիսվել: