երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Ես ջերմությունս չափեցի, ցույց տվեց, որ ունեմ, բայց թեստը բացասական էր ցույց տվել. Փաշինյան

Ես ջերմությունս չափեցի, ցույց տվեց, որ ունեմ, բայց թեստը բացասական էր ցույց տվել. Փաշինյան

Ես ջերմությունս չափեցի, ցույց տվեց, որ ունեմ, բայց թեստը բացասական էր ցույց տվել: Փաստ չէ, որ բոլոր ջերմություն ունեցողներին պետք է թեստ անել: Այս մասին այսօր, պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին և անդրադառնալով հարցին, թե արդյոք մարզերում լինելու են թեստեր եւ թեստավորում կատարվելու է, թե ոչ, ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ որ կարեւորը թեստի առկայությունը չէ, այլ ախտորոշման լաբորատորիան, ինչը Հայաստանում 3 հատ է:

«Այդ թեստն առանց լաբորատորիայի ոչ մի բան է: Հետեւաբար մարզի  բնակիչը դիմում է կամ Ոստիկանություն, կամ Շտապօգնություն  եւ էնտեղի բժշկական անձնակազմը ցուցումներով հասկանում է` էս մարդը պետք է թեստի հասնի, թե չէ, որովհետեւ էդ էլ փաստ չի, որ մենք բոլորին պետք է թեստի ենթարկենք: Օրինակ երեկ երբ ինձ ուղարկեցին կադրեր, թե ես ոնց եմ էդ վարակված մարդու հետ շփվել, ես ջերմությունս չափեցի եւ ջերմություն ունեի, բայց թեստով բացասական եղավ: Ինքը նախարարն ասում էր, որ այդտեղ 0.001 հավանականություն կար, երեւի ակնարկում էր, որ էդ մի քանի հատ տեստը չփչացնենք, բայց քանի որ իրավիճակը նուրբ էր, ես խնդրեցի»,-ասաց նա:

Նա նշեց, որ կարևոր է ոչ միայն թեստ անելը, այլև այն, որ դա ճիշտ արվի, թեստը հերմետիկ վիճակում լինի:

Վարչապետը մեկնաբանեց նաև այն հարցը, թե ինչով է պայմանավորված արտակարգ դրություն մտցնելը հենց այսօր, այլ ոչ, օրինակ, մեկ շաբաթ առաջ, և ինչ նախապատրաստական աշխատանքներ է արել Կառավարությունը, ինչպես նաև՝ որոնք են այն կրիտիկական հանգամանքները, որոնք որոշիչ դարձրեցին նման դրություն մտցնելու համար:

Վերջին չորս օրվա ընթացքում վարակվածների թիվը մոտավորապես քառապատկվել է, եթե ոչ՝ առնվազն եռապատկվել է,-պատասխանեց վարչապետը:

Նա նաև նշեց, որ երեկ պարզվեց, որ եղել են մարդիկ որոնք կոնտակտավոր են, և երեք -չորս օր նրանք թաքնվել են, հետո նրանց հայտնաբերել են:

Վարչապետն ասաց նաև, որ երբ իմացան, որ դպրոցղական երեխա կա վարակվածների մեջ, ինչպես նաև՝ արտադրամասում դեպքեր կան, որոշվեց, որ պետք է արտակարգ դրություն մտցնել:

  • Կիսվել: