ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ես բանվոր էլ եմ աշխատել, չի կարելի որևէ աշխատանքի քամահրանքով վերաբերվել. Նիկոլ Փաշինյան

Ես բանվոր էլ եմ աշխատել, չի կարելի որևէ աշխատանքի քամահրանքով վերաբերվել. Նիկոլ Փաշինյան

Օրինակ «Կարաս» գինու գործարանը խաղողի բերքը հավաքելու համար աշխատուժի լուրջ խնդիր ունի: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում խոսելով աշխատաշուկայի խնդիրների մասին:

Փաշինյանի խոսքով` կա աշխատուժի խնդիր, թափուր աշխատատեղեր, որոնք ձեռնարկատերերը չեն կարողանում համալրել:

Փաշինյանը նկատեց, որ մեր երկրում վարքագծային խնդիր կա. «Ես մեկ վարկած նշեմ: Հնարավոր է՝ սխալվում եմ, բայց շատ քաղաքացիներ նախընտրում են, օրինակ, Ռուսաստանում աչքից հեռու անել որոշակի աշխատանք, ապրել նվաստացուցիչ պայմաններում, բայց գյուղի աչքից հեռու»:

Վարչապետի կարծիք հայտնեց, որ շատ դեպքերում մարդիկ աշխատանքին քամահրանքով են վերաբերվում. «Ենթադրենք մարդը գնացել է, տաքսի է վարում, չի կարելի քամահրանքով ասել «տաքսու վարորդ»: Նման քամահրական վերաբերմունք կա, այդ պատճառով էլ այդ մարդիկ ուզում են աչքից հեռու լինել: Ես շատ հարգանքով եմ վերաբերվում աշխատանքով զբաղվող ցանկացած մարդու, որովհետև ես իմ կենսագրության մեջ բանվոր էլ եմ աշխատել և համոզված եմ՝ այստեղ ներկա շատերը ևս տարբեր աշխատանքներ են կատարել, և դա լավ է»:

 

  • Կիսվել: