Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,-ասված է հայտարարության մեջ: