Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գասպարյան - Երևանյան փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան – Երևանյան փողոցների խաչմերուկում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
՛՛Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ) դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: