երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում։ NASA-ի CERES արբանյակային դիտարկումները չափում են, թե Արեգակից եկող էներգիայի որքան մասն է կլանում Երկիրը, և որքան ջերմային էներգիա է այն հետ ճառագայթում դեպի տիեզերք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
 
Այս երկու մեծությունների տարբերությունը ցույց է տալիս Երկրի համակարգում կուտակվող ավելցուկային ջերմությունը։
 
Վերջին 26 տարիների ընթացքում այդ ջերմության կուտակման արագությունն աճել է ավելի քան երեք անգամ։
 

  • Կիսվել: