չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Երևանում դի է հայտնաբերվել

Երևանում դի է հայտնաբերվել

Մարտի 23-ին՝ ժամը 11:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծատուրյան փողոցի թիվ 34 շենքի բնակելի նկուղային հարկում բնակվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են նկուղի դուռը և անկողնում հայտնաբերել Մնացական Մ.-ի դին:

  • Կիսվել: