հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով

Երևանում շատ ուժեղ ձյուն է սպասվում, շրջաններում՝ նաև բուք. ջերմաստիճանը նվազելու է 10-14 աստիճանով

Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ը հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։

Հանրապետության տարածքում` 

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-21-ն առանձին հատվածներում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ը և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ 

Հհ 18.02

Երևան քաղաքում` 

Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ը սպասվում է ձյուն, 20-21-ը՝ շատ ուժեղ:

Երևան 18.02

Երևան քաղաքի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    16.1°C (1960թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -21°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    0.4°C

 

  • Կիսվել: