հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Երևանում փրկարարները 60-ամյա տղամարդուն, ով նստել էր խանութի ծածկին, տեղափոխել են բնակարան

Երևանում փրկարարները 60-ամյա տղամարդուն, ով նստել էր խանութի ծածկին, տեղափոխել են բնակարան

Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Գարեգին Նժդեհի թիվ 7 շենքի բնակարաններից մեկից (2-րդ հարկ), նստել է խանութի ծածկի վրա և առկա է ընկնելու վտանգ:
 
Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:  

Փրկարարներին հաջողվել է այդ տղամարդուն տեղափոխել անվտանգ վայր, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան հանձնել է իր խնամակալին:
 
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ այդ տղամարդը նշված շենքի բնակիչ 60-ամյա Վ. Ճ.-ն է: 

  • Կիսվել: