Երևանում որոշ ռեստորաններ չեն գործի մինչև մարտի 23-ը
Հայաստանում կորոնավիրուսի սրընթաց տարածումը կանխարգելելու նպատակով որոշ ռեստորաններ առժամանակ չեն գործի։ Մասնավորապես, MBG Hospitality ընկերությանը պատկանող « Ոստան», «Ծիրանի հոմ», «Չինար», «Հանս & Ֆրանս» «Ալեքսա բայ Հանս & Ֆրանս» և «Լուիս Կարդեն» ռեստորանները փակ կլինեն մինչ մարտի 23-ը։ Կազմակերպությունից նաև հայտնում են, որ « Ոստան» և «Ծիրանի հոմ» ռեստորաններից շարունակելու է գործել սննդի անվճար առաքման ծառայությունը։
«Խնդիրը համընդհանուր է, և մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում բոլորիս առողջության համար: Մի բան միանշանակ է, որքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։
Ուստի խնդրում ենք՝ հոգ տարեք Ձեր և Ձեր հարազատների առողջության մասին, մնացեք տանը, իսկ մենք անհամբեր կսպասենք այն պահին, երբ կկարողանանք նորից մեր ռեստորանների դռները բացել Ձեր առաջ և խմել համաճարակի դեմ տարած մեր միասնական հաղթանակի համար»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։