Երեւանում որոշ փողոցներ վաղը փակ կլինեն
ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ Երեւանի մի շարք փողոցներ հոկտեմբերի մեկին փակ կլինեն:
Ինչպես հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Ժամը 12.00-ից 17.00-ն փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: