շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երևանում կիրականացվեն կանաչ ֆոնդի հարստացման և մայր ջրագծերի կառուցման ու ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ

Երևանում կիրականացվեն կանաչ ֆոնդի հարստացման և մայր ջրագծերի կառուցման ու ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ:

Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի:

Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, զբոսայգու վերահիմնման աշխատանքները:

Ծրագրերի շրջանակներում իրականացվելու է նաև մայր ջրագծերի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման աշխատանքներ:

  • Կիսվել: