չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Երևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է

Երևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Երևանի բնակիչ, 90-ամյա Գառնիկ Ավագյանն է, ով նշված կենտրոն է տեղափոխվել այս տարվա հուլիսի 5-ին՝ Թաիրով փողոցում գտնվող իր տնից։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Կիսվել: