կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս կողաշրջվել է. կա 7 վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս կողաշրջվել է. կա 7 վիրավոր

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Վերջիններս այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է և քաղաքացիներն են այն դարձի բերել, որպեսզի կարողանան վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: