Երևանում անչափահաս տղան BMW-ով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավոր կա
Այսօր՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 19։30-ի սահմաններում, 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես Shamshyan. com-ը՝ վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։