շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երևանում ամեն փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը պետք է լուծվի. Տիգրան Ավինյան

Երևանում ամեն փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, խնդիրը պետք է լուծվի. Տիգրան Ավինյան

Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, հետևապես Երևան քաղաքում այդ անհրաժեշտությունն ամենաբարձր մակարդակում է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում մեքենաների չափից երկար երթևեկելի մասում մնալուն:

«Մեր գործընկերների հետ պետք է խոսենք. այս լուծումն այլընտրանք չպետք է ունենա, մնացած ածանցյալ լուծումներն արդեն մեր դաշտում չեն: Բայց խնդիրն առկա է և խնդիրը մեր դաշտում է և այդ խնդիրը ստեղծում է շատ լուրջ պրոբլեմներ մեր ճանապարհների վրա»,-ասաց Ավինյանը:

  • Կիսվել: