կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի  և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին:

Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում: 

  • Կիսվել: