երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանը մարտի 1-2-ին հրավիրում է բոլորին Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական-երաժշտական միջոցառմանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մարտի 1-ից կգործի գրքերի տոնավաճառ, որտեղ գրքերը հասանելի կլինեն մինչև 30% զեղչով։

Մարտի 2-ին՝ պանելային քննարկումներ, ընթերցանության անկյուն, խամաճիկների թատրոն, հեքիաթների ընթերցանություն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Համերգ՝ մարտի 2-ին

13:30- Սոնա Գյուլխասյան - Ռաֆայել Պետրոսյան «Ջազ քնեքշն»

 15:30- «Լավ էլի»

 18:00- «Նեմրա»

 Շառլ Ազնավուրի անվան հրապարակ

 Մարտի 1-2

Մուտքն ազատ է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: