երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երևանի մետրոպոլիտենն աշխատում է նույն գրաֆիկով

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է նույն գրաֆիկով

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ չկան:

 

«Հարգելի ուղևորներ,

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ տեղեկացնում ենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատում է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։

Աշխատանքային գրաֆիկի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Եղեք առողջ և անվտանգ»,- հայտնում են մետրոպոլիտենից:

  • Կիսվել: