ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանի մարդիկ. քաղաքապետարանի տեսանյութը

Երևանի մարդիկ. քաղաքապետարանի տեսանյութը

Ավելի քան կես դար Գագիկ Մարտիրոսյանը և գրեթե 50 տարի Սլավա Մկրտումյանը կանգնած են Երևանի մետրոպոլիտենի սկզբնավորման ակունքներում: Նրանք երկուսն էլ Մետրոպոլիտենի երկարամյա աշխատակիցներ են:

Մարշալ Բաղրամյան կայարանի շինարարներից՝ Գագիկ Մարտիրոսյանը, երբ Մետրոպոլիտենի շահագործումից ամիսներ անց մարշալ Հովհաննես Բաղրամյանը այցելեց կայարան՝ ընդունելու և ուղեկցելու պատասխանատու գործը հանձնարարվեց հենց նրան:

Ներկայում մետրոպոլիտենի անվտանգ երթևեկության ավագ տեսուչ Սլավա Մկրտումյանն ու զարգացման և արդիականացման ծրագրերի բաժնում աշխատող՝ Գագիկ Մարտիրոսյանը պատմում են ստորգետնյա քաղաքի ստեղծման տարիների, Կարեն Դեմիրճյանի հետ ունեցած շփումների և հետաքրքիր հիշողությունների մասին:

  • Կիսվել: