Երևանի իշխանությունները նոր որոշում են ընդունել Ծառուկյանից առգրավված մարզահամալիրի վերաբերյալ
«Երևան Վելնես» ընկերությունը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունք է ստացել Խանջյան փողոցի 22 հասցեում գտնվող մարզաառողջարարական համալիրի նկատմամբ։
Ընկերության տնօրենն այդ խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետին։
Ավելի վաղ այս գույքն անհատույց օգտագործման էր հանձնվել «Դիզայն և սերվիս» հասարակական ոչ առևտրային կազմակերպությանը։
Նշենք, որ նշված համալիրը նախկինում պատկանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և գործել «Մուլտի Վելնես» անվանումով։



