Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը 20.30-ին կանջատվի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման շրջանակում այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
«Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ: Նախաձեռնությանը կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: