Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 9-15-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 10-ին, 11-ին և 13-ին
◾️ Շենգավիթում՝ ապրիլի 10-ին,
◾️ Արաբկիրում՝ ապրիլի10-ին և 12-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
◾️ Արաբկիրում՝ ապրիլի 9-ին և 15-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։