շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք. ինչպես դիմել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք. ինչպես դիմել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 225 թափուր հաստիք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
 
«Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում:
 
Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:
 
Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57»,- ասված է գրառման մեջ:
 

  • Կիսվել: