Երևանի 3 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 16-22-ը։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾️ Շենգավիթում՝ ապրիլի 21-ին և 22-ին,
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին,
◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։