երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Երևան-Թալին ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

Երևան-Թալին ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

Մարտի 17-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Թալին ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1986 թ.) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գևորգ Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Մհեր Ա.-ն (ծնված 1977 թ.) հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

  • Կիսվել: