չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Երևան-Մոսկվա ինքնաթիռում ուղևոր է մահացել

Երևան-Մոսկվա ինքնաթիռում ուղևոր է մահացել

Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում վայրէջք կատարած ինքնաթիռում եղել է մահացած ուղևոր, տեղեկացնում է news-r.ru-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Երևանից:

Աղբյուրը հայտնել է. «Մահացած ուղևորին հայտնաբերել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ կատարվածի վերաբերյալ իրավապահները ճշտումներ են կատարում»:

Մահացածի սեռն ու տարիքը չե հաղորդվում: Մարմինը կփոխանցեն փորձագետներին, որոնք կճշտեն մահվան հստակ պատճառը:

  • Կիսվել: